Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրով կայացավ Հայաստանի ռուս-թուրքական հերթական վերաբաժանումը, ու դա այլևս փաստ է: Փաստ է, որ այս ընթացքով մենք կորցնում ենք ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը:
Ես հանդիպել եմ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, Ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ Օնիկ Գասպարյանին հայտնել է ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախաձեռնության մասին:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարության պաշտոնական տեքստը եւ մեկնաբանություն թողել. «որպեսզի սպեկուլյացիաներ չլինեն կարգավիճակի եւ խաղաղապահների կազմի վերաբերյալ»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու համար թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոն ստեղծելու հարցը, հայտնում է Sputnik Ադրբեջանը:
«Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդես։ Չփորձես» , - ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում», - Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...