ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների հանգստի կազմակերպում՝ Ծաղկաձորում

Մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների հանգստի կազմակերպում՝ Ծաղկաձորում
11.09.2014 | 11:06

Սեպտեմբերի 8-12-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն» ՀԿ-ի ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող 52 դեռահասների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ուղեկցող 16 անձանց հանգիստը։

«Փրկություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Աբրահամյանը նշում է, որ արդեն երրորդ տարին է՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կարողանում են իրենց շահառուների հանգիստը կազմակերպել։ ՀԿ-ի՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ու երիտասարդների ցերեկային խնամքի և առօրյա զբաղվածության կենտրոնի շահառուներն այս տարի ամռանն արդեն եռօրյա հանգիստ ունեցել էին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում։ Հնգօրյա այս այցն էլ, Արփինե Աբրահամյանի տեղեկացմամբ, կազմակերպվել է ՀՀ վարչապետին իրենց շահառուների ծնողների դիմում-խնդրանքի արդյունքում։
«Փրկություն» ՀԿ-ի նախագահը նշեց, որ հանգստացողների համար Ծաղկաձորում անցկացվում են զարգացնող խաղեր, մրցույթներ, էքսկուրսիաներ։ Ծաղկաձորի քաղաքապետարանի աջակցությամբ էլ պատանիներն ու երիտասարդները շրջել են քաղաքում, այցելել Կեչառիս վանական համալիր, եղել են Օրբելի եղբայրների թանգարանում։

Դիտվել է՝ 1637

Մեկնաբանություններ