ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայտնի են Նոբելյան առաջին մրցանակակիրները

Հայտնի են Նոբելյան առաջին մրցանակակիրները
06.10.2014 | 16:45

Ստոկհոլմում հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2014-ին Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Մրցանակը կհանձնվի ամուսիններ Մեյբրիտ և Էդվարդ Մոզերներին, Ջոն Օ’Կիֆին՝ գլխուղեղի բջջային համակարգի բացահայտման համար, որը որոշում է տարածությունում գտնվելու դիրքը:
Նորվեգացի Էդվարդ (1962) և Մեյբրիտ (1963) Մոզերները Նոբելյան մրցանակ ստացող ամուսնական հինգերորդ զույգն են: Էդվարդ Մոզերը գլխավորում է նեյրոֆիզիոլոգիայի ինստիտուտը և Նորվեգիայի գիտության ու տեխնոլոգիայի համալսարանի կենսաբանության կենտրոնը (Տրոնհեյմը): Վերջին տարիներին Մոզերներն ուսումնասիրում էին՝ ինչպես է ուղեղն ընկալում ու հիշում մարմնի դիրքը տարածության մեջ: Մրցանակը նրանք կկիսեն ամերիկացի Ջոն Օ’Կիֆի (1939) հետ, որ աշխատում է Լոնդոնի համալսարանական քոլեջում: Նա դեռ 1971-ին է գտել ուղեղի տեղորոշող բջիջները: Անցյալ տարի մրցանակը հանձնվել է ամերիկացիներ Ջեյմս Ռոթմանին և Ռենդի Շեքմանին, գերմանացի Թոմաս Զյուդհոֆին։ Ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակը հանձնաժողովը շնորհում է Ստոկհոլմի Կարոլինյան բժշկական համալսարանում: 2014-ին Նոբելյան այս մրցանակին հավակնում էր 263 գիտնական, նրանցից 46-ը՝ առաջին անգամ: Մրցանակի թեկնածուների հայտերը Նոբելյան մրցանակաբաշխության հանձնաժողովը ուղարկում է երեք հազար անձի, նախապատվությունը տալով այդ ոլորտի մասնագետներին: Թեկնածուների անունները չեն հրապարակվում, նույնիսկ հավակնորդները չեն տեղեկացվում:
Պարգևատրման արարողությունը կանցկացվի դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը (1833-1896):
Վաղը հայտնի կդառնան ֆիզիկայի ոլորտի մրցանակակիրները:

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ