ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Կարգապահական տույժեր` մի շարք դպրոցների տնօրենների նկատմամբ

Կարգապահական տույժեր` մի շարք դպրոցների տնօրենների նկատմամբ
30.01.2015 | 17:35

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել` մի շարք հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին: Կարգապահական տույժերը կիրառվել են աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, սովորողների հաճախումների և ուսումնառության կազմակերպման գործընթացում թերացումների համար:

Համաձայն հրամանների` «Խիստ նկատողություն» է կիրառվել Երևանի թիվ 43, Երևանի թիվ 46, Երևանի թիվ 127, Ալավերդու թիվ 5, Հրազդանի թիվ 13, Վաղարշապատի թիվ 2, Մարտունու, Արարատի, Արտաշատի, Սևանի, Բյուրեղավանի, Բերդի ավագ դպրոցների և «Օլիմպոս» կրթահամալիրի տնօրենների նկատմամբ:
Կարգապահական տույժ՝ «Նկատողություն» է կիրառվել Երևանի թիվ 103, Երևանի թիվ 115, Երևանի թիվ 16, Երևանի թիվ 105, Մասիսի թիվ 5, Վանաձորի թիվ 17, Վաղարշապատի թիվ 5, Գյումրու թիվ 1, Արթիկի թիվ 7, Իջևանի ավագ դպրոցների և Գյումրու մշակույթի վարժարանի տնօրենների նկատմամբ:
ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնասիրությունները շարունակվելու են նաև երկրորդ կիսամյակում:

Դիտվել է՝ 1150

Մեկնաբանություններ