ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

5 համեմունք մի գավաթ սուրճին

5 համեմունք մի գավաթ սուրճին
26.04.2015 | 15:17

Կոֆեին պարունակող սննդատեսակների օգտագործումը այնքան էլ օգտակար չէ որոշ մարդկանց` հղիների, նյարդային բարձր լարվածություն ունեցողների և անքնությամբ տառապողների համար: Եթե սուրճից հրաժարվել չի լինում, կան համեմունքներ, որոնք կարող են չեզոքացնել վնասակար ազդեցությունը:
1.Սև պղպեղի 1-2 հատիկը տաք սուրճի մեջ ավելացնելիս հիանալի հակասեպտիկ գործառույթ է կատարում: Պղպեղի հատիկներն ունեն մարսողական համակարգը մաքրելու հատկություն:
2. Եթերայուղ պարունակող հիլը սուրճին բնական բույր կհաղորդի և թեթև հանգստացնող ազդեցություն կունենա ստամոքսի համար: Սուրճի մեջ ավելի լավ է թարմ հիլ ավելացնել` փոշու տեսքով:
3. Մեխակի մեկ հատիկը սուրճին յուրահատուկ բույր կհաղորդի և կօգնի նվազեցնել կոֆեինի վնասակար ազդեցությունը:
4. Սուրճ պատրաստելիս կարելի է և դարչինի փայտիկ գցել, և աղացած դարչինի փոշի:
5. Կոճապղպեղը հանգստացնող հատկություն ունի, հանում է սպազմը և ցավային ախտանիշները, կիրառվում է որպես մարսողական համակարգի խթանիչ:

Դիտվել է՝ 1878

Մեկնաբանություններ