Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Անվճար վաճառատեղեր` գյուղմթերքի առևտրով զբաղվողներին

Անվճար վաճառատեղեր` գյուղմթերքի առևտրով զբաղվողներին
03.09.2015 | 17:24

Գյուղմթերք իրացնողներին աջակցելու նպատակով Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Ուլտրա սերվիս» ՍՊ ընկերության հետ` մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան 12 հասցեում գտնվող նորաբաց գյուղատնտեսական շուկայում ցանկացողներին անվճար տեղեր հատկացնելու վերաբերյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 20 99 11, (010) 20 99 12 հեռախոսահամարներով:

Դիտվել է՝ 2389

Մեկնաբանություններ