ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 662 մարդ

Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 662 մարդ
10.01.2016 | 12:46

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 9-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ: Հոսպիտալացված է 85 հղի կին, 20-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ: Հանրապետության բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 83 հիվանդ, 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին: Նրանցից մեկը հղի է:
«Ծանր հիվանդների թիվը մնացել է նույնը, այսինքն՝ իրազեկման շնորհիվ հաջողվել է բարձրացնել բնակչության զգոնությունը և ապահովել հիվանդների դիմելիությունը հնարավորինս վաղ փուլերում»,- ասված է հաղորդագրությունում: Առողջապահության նախարարությունը սուր շնչառական վարակներից և հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տալիս գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժությամբ, հատկապես՝ տարեց անձինք, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները, բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի դեպքում:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է կազմակերպել առաջին հերթին ռիսկային հղիների համայցեր, ինչպես նաև ավելացնել երեխաների տնային այցերի հաճախականությունը: ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչությանը հանձնարարվել է ուժեղացնել բժշկական կազմակերպություններում սանիտարական նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունը:
«Իրավիճակը վերահսկելի է, ներկայումս համաճարակի վտանգ չկա, սակայն խորհուրդ է տրվում պահպանել վերը նշված բոլոր կանխարգելիչ միջոցառումները»,- հորդորում է առողջապահության նախարարությունը։

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ