Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Լևոն Մկրտչյանը՝ կրթության և գիտության նախարար

Լևոն Մկրտչյանը՝ կրթության և գիտության նախարար
24.02.2016 | 22:19

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Լևոն Մկրտչյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար: Նախագահի մեկ այլ հրամանագրով կրթության և գիտության նախարարի պաշտոնից ազատվել է Արմեն Աշոտյանը։

Դիտվել է՝ 2954

Մեկնաբանություններ