Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ. Մնում է, որ ոչ ոք ձեռք չտաքացնի այս ռեսուրսով

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ. Մնում է, որ ոչ ոք ձեռք չտաքացնի այս ռեսուրսով
10.04.2016 | 15:30

Սա ճանապարհ է` ազատվելու համար սրանից- նրանից զենքի ու այլ բաների համար վիզ ծռելուց, սա ճանապարհ է` հզոր դիմակայություն ունենալու համար: Հայ հարուստները պետք է հասկանան, որ ժողովրդի հանդուրժողականությամբ են վաստակել ամենևին էլ ոչ հավասար մրցակցային պայմաններում գերշահած միլիոնները և դրա մի զգալի մասը նվիրաբերեն իրենց իսկ պաշտպանությանը: Սփյուռքը, վստահ եմ, անտարբեր չի մնա, հիմա արդեն օգնության հզոր շարժում է սկսվել: Մնում է, որ ոչ ոք ձեռք չտաքացնի այս ռեսուրսով, ինչպես ուրիշ անգամներ են եղել, այնպիսի՛ մեխանիզմ մտածվի, որ ձեռք տաքացնողի ձեռքերը չորանան:

Դիտվել է՝ 3784

Մեկնաբանություններ