Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են
26.05.2016 | 15:00

Լոնդոնյան և նյույորքյան բորսաներում էլեկտրոնային աճուրդի ժամանակ նավթի համաշխարհային գները շարունակում են աճել: WTI ապրանքանիշի թեթև տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում 2,24 տոկոսի աճ է գրանցել` կազմելով 49,71 դոլար` մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հուլիսյան մատակարարումների ֆյուչերսները 1,65 տոկոսի աճ են ունեցել` հասնելով 49,86 դոլարի` մեկ բարելի դիմաց:

Դիտվել է՝ 3072

Մեկնաբանություններ