Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

«Թուրքական հոսքը»՝ դեպի Հունաստան

«Թուրքական հոսքը»՝ դեպի Հունաստան
06.09.2016 | 09:40

ՌԴ-ն և Թուրքիան քննարկում են Թուրքիա-Հունաստան սահմանին «Թուրքական հոսք» գազամուղի դուրս գալու հնարավորությունը: «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ասել է. «Այո, կան Թուրքիա-Հունաստան սահմանին գազամուղի դուրս գալու պլաններ»՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է «Թուրքական հոսքը» շարունակվել դեպի Եվրոպա:

«Թուրքական հոսք»-ով նախատեսվում է ռուսական գազը Սև ծովի հատակով հասցնել Թուրքիա։ Այնուհետ Թուրքիայի և Հունաստանի սահմանին ենթադրվում է գազային հանգույցի կառուցում, որով ռուսական գազը կհասցվի եվրոպական երկրներ։

Դիտվել է՝ 3671

Մեկնաբանություններ