Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հովհաննես ՂԱԶԱՐՅԱՆ. Առաջին անգամ տեսա Երևանը, տեսա ու ցնորված վերադարձա գյուղ

 Հովհաննես ՂԱԶԱՐՅԱՆ. Առաջին անգամ տեսա Երևանը, տեսա ու ցնորված վերադարձա գյուղ
08.10.2016 | 18:08

Ես Երևանում չեմ ծնվել ու, դրանից է երևի, որ նա իմ անեզրական սերն է:

Սերը քիչ է …
Դա մի ուրիշ, ավելի մեծ զգացում է, եթե այն կա:
Դա զարմանք է, վիթխարի զարմանք, այնպես, ինչպես առաջին անգամ գեղեցիկ կնոջ … մերկությունն ես տեսնում:
Տեսնում ես, ու Նա հավիտենորեն մնում է քո մեջ, քոնն է այլևս, թաքուն, անհասանելի, սրսփուն:
Ահա այդպես, առաջին անգամ տեսա Երևանը: Տեսա ու ցնորված վերադարձա գյուղ:
Ես տեսել էի հրաշքների հրաշքը, անկարելի ու անկրկնելի մի բան …
Այդպես է: Մեծ, անշոշափելի երևույթը պետք է տեսնել մանկության օրերին, եթե ուզում ես, որ այն միշտ քեզ հետ լինի, քոնը լինի:

Դիտվել է՝ 6643

Մեկնաբանություններ