Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
06.12.2016 | 00:05

Անմիտ մարդկանց հասու չէ իմաստությունը, և մեղավորներն այն չեն տեսնի։ Այն հեռու է հպարտությունից, և խաբեբա մարդիկ չեն հիշի նրան։ Օրհնությունը գեղեցիկ չէ մեղավորի շուրթերին, քանզի այն Տիրոջից չառաքվեց նրան։ Թող իմաստությամբ ասվի օրհնությունը, և Տերը հաջողություն կտա նրան։ Մի՛ ասա, թե հանուն Տիրոջ ապստամբեցի, քանզի պետք չէ անել այն, ինչ ատեց Տերը։

Սիրաքի իմաստությունը 15. 7-11

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ