Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
25.07.2017 | 09:44

...թե Տավուշի մարզում հերթական խորհրդակցության ժամանակ կրկին երևացել է Կարեն Կարապետյանի «դրայվը», էնտուզիազմը: Ինչ-որ բա՞ն է փոխվել: Ասում են` ապագա իշխանության ձևավորման շուրջ հստակություն կա արդեն, գոնե` Կարեն Կարապետյանի հարցում:

2018-ին իշխանությունում անցնցում դասավորություններ կլինեն, շատ հանդարտ ու սահուն կանցնեն գործընթացները, որովհետև մինչ այդ բոլոր հարցերը լուծված կլինեն, իսկ Կարեն Կարապետյանի այսօրվա «դրայվն» էլ փաստում է, որ նա, հավանաբար, գոհ է սպասվող զարգացումներից:

Դիտվել է՝ 25456

Մեկնաբանություններ