Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ասում են...

Ասում են...
26.06.2018 | 00:31

...թե նոր իշխանությունները, որոնց գլուխն առաջին օրերին խիստ խառն էր և դատավորներին «չէին զանգում», որևէ գրաքննություն չէին իրականացնում, վերջին շրջանում սկսել են զբաղվել այս «սուրբ» գործերով։

Գրաքննություն անցկացվում է հիմնականում Ֆեյսբուքում, նախարարներն իրենց աշխատակազմերի աշխատակիցներին խստիվ արգելել են որևէ քննադատական ստատուս լայքել, «քոմենթ» գրել, անհնազանդներին հասկացրել են՝ անմիջապես կարժանանան «համապատասխան» վերաբերմունքի։ Գրաքննությունը հատկապես ուժեղ է առողջապահության և սփյուռքի նախարարություններում։ Ի դեպ, սփյուռքի նախարարը, որն առաջին օրերին «համոզված» էր` իր նկատմամբ նպատակաուղղված «հակաքարոզչություն» է ընթանում, միացել է իր դեմ հակաքարոզչությանը, սկսել է այնպիսի «բլթոցներ» անել, որ վերջինիս նկատմամբ թիմում արդեն «գրաքննություն» է իրականացվում` «արգելել» են հրապարակավ շատ խոսել, մանավանդ երկպալատ խորհրդարանի և փիարի համար Սիրիա մեկնելու մտքերից հետո։ Դա է պատճառը, որ նա մտել է «բլոտի» դաշտ։

Դիտվել է՝ 19979

Մեկնաբանություններ