ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.10.2018 | 00:15

Վա՜յ նրանց, ովքեր ուղիղ ճանապարհը թողած` կգնան խավարի ճանապարհով, ովքեր կուրախանան չարիքներ գործելով և կխնդան դեպի չարը խոտորվելով։ Ծուռ են լինելու նրանց ճանապարհները, և շավիղները` խոտորնակ, նրանք պիտի փորձեն քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից և օտարացնել արդար խորհուրդներից։ Որդյա՛կ իմ, թող քեզ չհասնեն չար խորհուրդներն այն մարդու, որ երիտասարդ ժամանակ թողել է ուսումը և մոռացել Աստծո ուխտը։ Այդպիսին իր տունը դրել է մահվան մոտիկ, իր շավիղները` դժոխքի մոտ, երկրածինների հետ։


Առակներ 2. 13-18

Դիտվել է՝ 2290

Մեկնաբանություններ