Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Հանրապետություն» կուսակցության տարեմուտի շնորհավորանքը

«Հանրապետություն» կուսակցության տարեմուտի շնորհավորանքը
29.12.2018 | 22:25

Մենք ամփոփում ենք 2018-ը, որ մեր պատմության ամենահակասական տարին էր: Ապագայի պատմաբանները կգրեն, որ գարնանը Հայաստանում անսպասելիորեն թավշե հեղափոխություն եղավ, որ ձմռանը ամբողջությամբ ավարտեց իշխանափոխությունը: Բայց մենք գիտենք, որ թավշի աստառը երբեք թավշից չի լինում ու մեր խնդիրն է, որ հեղափոխությունը չվերածվի սովորական իշխանափոխության, այլ ծառայի հենց իր հռչակած նպատակներին: Երբ իշխանությունը ժողովրդի կամքով է ընտրվել, ժողովուրդը իրավունք ունի պահանջատեր լինել: Բայց այդ պահանջատիրությունը չպիտի արտահայտվի ճանապարհներ փակելով ու բողոքի ակցիաներով, այլ պիտի դրսևորվի հիմնավորված ծրագրեր կառավարության առաջ դնելով: Խնդիրներ ունեցողները պետք է ինքնակազմակերպվեն ու ոչ թե պահանջեն ինչ չպիտի լինի, այլ` ինչ պիտի լինի փոխարենը: Ու դա պիտի դառնա 2019-ի գլխավոր գործը:


«Հանրապետություն» կուսակցությունը պատրաստ է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային ու ընդհանրապես բոլոր հարցերով աջակցել ու ուղղորդել, կազմակերպել ու ներկայացնել իր տեսակետը: Մենք այդպես ենք տեսնում մեր գործունեությունը 2019-ին` համոզված, որ պետությունը միայն իշխանությունը չէ և միայն ընդդիմությունը չէ, պետությունը ընդհանրություն է ու մենք պատասխանատու ենք այդ ընդհանրության նորմալ կենսագործունեության համար իշխանությունից ոչ պակաս:
Նոր տարին, ինչպես բոլոր տոները, անցնում են, իսկ կյանքը շարունակում է իր խնդիրները դնել: Շնորհավորում ենք Հայաստանի, Արցախի ու սփյուռքի մեր հայրենակիցների Սուրբ Ծնունդը և ամանորը ու մաղթում ամենակարևորը` առողջ լինենք ու կարողանանք մեր երկրին վերադարձնել իր ինքնիշխանությունն ու բոլորիս արժանապատիվ ապրելու հնարավորություն ստեղծենք: Միասին` բոլորով

Դիտվել է՝ 3955

Մեկնաբանություններ