ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
18.01.2019 | 00:05

Անօրենների բերանը որոգայթ է ընկերների համար, իսկ արդարների իմաստությունը երաշխիք է հաջողության։ Արդարների բարությամբ բարեկարգվում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստյամբ ուրախության հանդես է լինում։ ՈՒղղամիտների օրհնությամբ բարձրանում է քաղաքը, բայց կկործանվի ամբարիշտների բերանով։ Պակասամիտ մարդն արհամարհում է ընկերներին, իմաստուն մարդը լռություն է սիրում։ Նենգամիտ մարդը գաղտնիքը հայտնում է ատյանում, բայց հոգով հավատարիմը ծածկում է գործը։ Նրանք, որ առաջնորդ չունեն, պիտի ցած թափվեն տերևների պես, բայց երբ շատ են խորհրդականները, փրկություն կգտնվի։


Առակներ 11. 9-14

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ