Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.05.2019 | 00:03

Չորս բան կա, որ մանր են երկրի վրա, բայց իմաստուններից ավելի իմաստուն են. մրջյունը, որ զորություն չունի, բայց իր կերակուրը պատրաստում է ամռանը, ճագարը, անզոր մի կենդանի, բայց իր բույնը շինում է քարերի մեջ, մորեխը, որ թագավոր չունի, բայց կարծես մեկի հրամանով հավաքվում է զորաժողովի, և ճանկերով պատից կառչող սարդը, որին թեև հեշտ է որսալ, բայց բնակվում է թագավորների հարկերի տակ։


Առակներ 30. 24-28

Դիտվել է՝ 1968

Մեկնաբանություններ