Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ՔՊ-ն փակում է գրասենյակները

ՔՊ-ն փակում է գրասենյակները
25.06.2019 | 11:42

«Հրապարակը» գրում է. «ՔՊ-ում որոշել են փակել տարածքային գրասենյակները և թողնել մեկը՝ ասել է ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը։ Ո՞րն է այդ որոշման պատճառը՝ ծախսերի խնայողությա՞ն են գնում։ «Այո, եւ ծախսերը, եւ այս փուլում այդպես է նպատակահարմար»,- ասել է նա։ Ամենայն հավանականությամբ, իշխող ուժը ընտրություններից հետո որոշել է ավելորդ հաստիքներ ու աշխատողներ չպահել, դրանք կվերաբացվեն հաջորդ ընտրությունների նախօրյակին»։

Դիտվել է՝ 2413

Մեկնաբանություններ