Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Արմեն Աշոտյան. Առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես

Արմեն Աշոտյան. Առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես
22.09.2020 | 16:03

ՀՀԿ-ն դեռ որոշում չի կայացրել՝ կմիանա «Հայրենիք»-ԲՀԿ-ՀՅԴ հանրահավաքին, թե ոչ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա հայտարարեց, թե առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է լինելու Հայաստանում պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության։ «Եթե կստացվի որևէ ուժի մոտ դա անել առանց ՀՀԿ-ի, ես կարող եմ ոտքի կանգնել ու ծափահարել իրենց», - ասաց նա:

Դիտվել է՝ 2602

Մեկնաբանություններ