«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Միրոնովը հնարավոր է համարում Ղարաբաղում ռուս խաղաղապահների մուտքը

Միրոնովը հնարավոր է համարում Ղարաբաղում ռուս խաղաղապահների մուտքը
29.09.2020 | 21:08

«Արդար Ռուսաստանի» նախագահ Սերգեյ Միրոնովը կարծում է, որ հրադադարի ռեժիմից և զինադադարից հետո հնարավոր է, որ ռուս խաղաղապահները մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ: «Իմ կողմից հավելեմ, որ, ցավոք, մենք տեսնում ենք, որ արտաքին ուժերը՝ այստեղ հեշտությամբ կարող եք կռահել, որ դրանք ինչ-որ վերացական ուժեր չեն, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, ակնհայտորեն նպաստում է այս հակամարտության, երկարատև հակամարտության զարգացմանը... Կարծում եմ, որ գուցե, անհրաժեշտ կլինի այն բանից հետո, երբ կողմերը կհամաձայնեն հրադադարի ռեժիմի և զինադադարի, հնարավոր է Ռուսաստանի Դաշնության կողմից խաղաղապահ ուժեր ուղարկվեն այնտեղ», - լրագրողներին ասել է նա:

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ