Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ադրբեջանում արևմտյան նախագծերը,նավթամուղերը պետք է առնել հայկական զինուժի նշանառության տակ

Ադրբեջանում արևմտյան նախագծերը,նավթամուղերը պետք է առնել հայկական զինուժի նշանառության տակ
04.10.2020 | 21:08

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքում գրել է.

«Ադրբեջանում միլիարդավոր դոլարների հասնող արևմտյան նախագծերը, ենթակառուցվածքները, գազամուղերն ու նավթամուղերը որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավոր պետք է այլևս առնվեն հայկական զինված ուժերի նշանառության տակ, քանի որ դրանցից ստացվող նյութական միջոցները, հասույթը Բաքվի իշխանություններն օգտագործում են տարածաշրջանում ահաբեկչության տարածման նպատակով: Սա այլևս հրատապ կարևորության հարց է»:

Դիտվել է՝ 3473

Մեկնաբանություններ