ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածությանը

ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածությանը
13.10.2020 | 21:07

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածությանը։

«ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի ստանձնած պարտավորվածությունը և դադարել թիրախավորել քաղաքացիական տարածքները, ինչպիսին են Գյանջան և Ստեփանակերտը։ Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար և հավատարիմ ենք խաղաղ լուծմանը», - Twitter-ում գրել է նա:

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ