ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել

Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել
24.10.2020 | 12:09

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել: Վարակվածներ կան ինչպես պատգամավորների, այնպես էլ աշխատակազմի մեջ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի մոտ արդեն հաստատվել է, իսկ մի քանի պատգամավորներ նոր են հանձնել թեստը, ջերմում են, դեռևս սպասում են պատասխանին: ԱԺ աշխատակազմում ևս վիրուսը տարածվել է, մեկուսացածներ ու ինքնամեկուսացածներ կան: Երեկ, կարելի է ասել, նաև դրա պատճառով խորհրդարանը դատարկ էր, որևէ աշխատանքային պրոցես չէր ընթանում: Կորոնավիրուսը խորհրդարանում տարածվեց նաև հունիսին. այդ ընթացքում կորոնավիրուսով վարակվել էին Աժ 5 պատգամավորներ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե էնֆիաջյանը:


Երեկ «ժողովուրդ» օրաթերթը փորձեց Գոռ Գևորգյանից պարզել, թե այժմ ինչպես է իրեն զգում, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

Դիտվել է՝ 4998

Մեկնաբանություններ