Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ՊԵԿ. 2021-ին Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքներին կհատկացվի 3 մլրդ դրամ

ՊԵԿ. 2021-ին Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքներին կհատկացվի 3 մլրդ դրամ
03.11.2020 | 13:44

2021-ի պետբյուջեի նախագծով ՊԵԿ-ի համար նախատեսվել է 32.6 միլիարդ դրամ, ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Անդրադառնալով ծրագրերին՝ նա առանձնացրեց Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքները:

«Ծրագիրն իրենից ներկայացնելու է արդիականացված մաքսակետի կառուցման աշխատանքների կազմակերպում: Յուրաքանչյուր միջոցառման գծով նախատեսված է 1 միլիարդ 772.5 միլիոն և 1 միլիարդ 634.4 միլիոն դրամ», - ասաց Հովհաննիսյանը: Նա շեշտեց, որ ՊԵԿ-ն ընթացիկ տարում հաջողությամբ իրականացրել է հարկերի հավաքագրման գործընթացը՝ ակնկալելով նաև գերակատարում:

Դիտվել է՝ 5917

Մեկնաբանություններ