«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

ՊՆ. Ադրբեջանական կողմի հրետակոծության ընթացքում արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածք

ՊՆ. Ադրբեջանական կողմի հրետակոծության ընթացքում արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածք
03.11.2020 | 21:55

Հայկական ստորաբաժանումների ուղղությամբ ադրբեջանական կողմի հրետակոծության ընթացքում արկերից մի քանիսն ընկել են Իրանի տարածք՝ այսօր հայտարարեց ՀՀ ՊՆ-ն: Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն էլ` ժամը 13:30-ին Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական կողմը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրը իր զոհված զինծառայողների դիերը: Հայկական կողմի հրանոթային և ականանետային դիպուկ կրակի արդյունքում նահանջել է՝ թողնելով ևս երկու դի: Նույն ուղղությամբ ժամը 13:40-ին ադրբեջանական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով ներթափանցման փորձ են ձեռնարկել: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները կասեցրել են առաջխաղացումը. ադրբեջանական ուժերը, կորուստներ կրելով նահանջել են ելման դիրքեր, բայց դրանից հետո էլ են շարունակել գործողությունները։

«Ժամը 14:30-ին կրկին Քարվաճառի ուղղությամբ նկատվել է հակառակորդի կուտակում մարտական դիրքերի շրջանում: Յուրային ուժերը ժամանակին հավաստանշել են թշնամական ուժերի կուտակման փորձերը և ոչնչացրել պատսպարվելու փորձ կատարող հակառակորդի 4 զինծառայողի: Օպերատիվ իրադրությունը ինչպես Քարվաճառի, այնպես էլ մնացած ուղղություններում գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո», - ասված է ՊԲ-ի հաղորդագրության մեջ:


Պաշտպանության բանակն ավելի վաղ էլ հաղորդել էր, որ վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատի գծում՝ Շեխեր-Կարմիր Շուկա - Թաղավարդ բնագծում շարունակվող մարտական գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակի ուժերն ու կամավորականները ադրբեջանական ուժերի համար «իսկական «դժոխք» են կազմակերպել։ Ադրբեջանական կողմը մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ է կրել. «Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները»:

Դիտվել է՝ 2405

Մեկնաբանություններ