Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Տիգրան Աբրահամյան. Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդես

Տիգրան Աբրահամյան. Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդես
10.11.2020 | 17:25

«Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդես։ Չփորձես» , - ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Թե բա՝ զինված ուժերի զեկույցների հիման վրա եմ որոշում կայացրել։ Բա ինչի՞ որոշում չէիր կայացնում մի 40 օր առաջ, երբ սկսեցիր կարգավորման առաջին առաջարկները ստանալ ու լրիվ այլ բովանդակության մեջ՝ ԱԳՆ-ի, բանակի, մյուս կառույցների զեկույցները չէ՞ր հետաքրքրում, թե՞ վեջիդ չէր։ Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդես։ Չփորձես» , - գրել է Աբրահամյանը։

Դիտվել է՝ 2643

Մեկնաբանություններ