ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայաստանը՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային մրցաշարի հաղթող

Հայաստանը՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային մրցաշարի հաղթող
19.11.2020 | 14:46

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հաղթող: Խմբային մրցաշարի վերջին տուրում Հայաստանի ընտրանին Նիկոսիայում 1:0 հաշվով առավելության հասավ մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորող Հյուսիսային Մակեդոնիայի թիմի նկատմամբ և 11 միավորով գրավեց առաջին տեղը: Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Հովհաննես Համբարձումյանը՝ 55-րդ րոպեին: Վերջին և վճռական հանդիպմանը չէին մասնակցում թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և Սարգիս Ադամյանը և Գևորգ Ղազարյանը: Խմբի մյուս հանդիպումը՝ Վրաստանի և Էստոնիայի թիմերի միջև Թբիլիսիում, ավարտվեց ոչ-ոքի՝ հաշիվն այդպես էլ չբացվեց:


Խմբի հաղթող Հայաստանի հավաքականը իրավունք ստացավ Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում խաղալու ավելի բարձր՝ B լիգայում, երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի թիմերը՝ 9 և 7 միավորով, իսկ աղյուսակը 3 միավորով եզրափակող Էստոնիայի ընտրանին կխաղա ավելի ցածր՝ D լիգայում: Հայաստանի ազգային հավաքականը` իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ, Ազգերի լիգայի այս մրցաշարում անցկացրած 6 հանդիպումներից 3-ում հաղթանակ տոնեց, 2-ն ավարտեց ոչ-ոքի և միայն մեկում պարտություն կրեց:

Դիտվել է՝ 5028

Մեկնաբանություններ