Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Պուտինին կհրավիրեն Հայաստանում զոհված օդաչուների հուշարձանի բացմանը

Պուտինին կհրավիրեն Հայաստանում զոհված օդաչուների հուշարձանի բացմանը
14.12.2020 | 22:53

Միջազգային հումանիտար «Միր» հիմնադրամը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ գծի ընթացքում նախատեսում է նրան հրավիրել Հայաստանում՝ Մի-24 ուղղաթիռի կործանման վայրում տեղադրվելիք հուշարձանի բացմանը՝ հայտնում է Wargonzo նախագիծը: Երկու ռուս օդաչուներ զոհվել են նոյեմբերի 9-ին Երասխի մերձակայքում Մի -24 ուղղաթիռի վրա Ադրբեջանի հակաօդային պաշտպանության հարվածի հետևանքով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման օրը: Անձնակազմի մեկ անդամ ողջ է մնացել: Նախագահի կողմից երեք օդաչուներն էլ ներկայացվել են Արիության պետական շքանշանի:

Դիտվել է՝ 2967

Մեկնաբանություններ