ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

17 կուսակցությունների ներկայացուցիչները ժամանակ տվեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը

17 կուսակցությունների ներկայացուցիչները ժամանակ տվեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը
22.12.2020 | 22:25

17 կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր՝ մինչև ժամը 18։00-ն ժամանակ տվեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը՝ գալ ու իրենց հետ քննարկում անել։


«Այսօր՝ մինչև վեցը Իմ քայլը խմբակցությանը ժամանակ ենք տալիս, որպեսզի պատվիրակությունով ներկայանան Հայրենիքի փրկության շարժման ղեկավարության հետ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։ Մենք ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար առաջարկում ենք մինչև ժամը վեցը Իմ քայլը խմբակցությունը ներկայանա՝ մեր հետ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք, և վերջին հաշվով խնդիրը լուծվելու է խորհրդարանում, այս պահից սկսած ժամանակը գնում է»,- կառավարության շենքի մոտ հայտարարեց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ժամանակը սպառվելուց հետո կորոշեն հետագա անելիքները։ Ցուցարարները շրջափակել են կառավարության, դատախազության ու ԿԳՄՍ շենքերը։ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց մարդկանց պատրաստվել հրապարակում գիշերելուն։ ՙԻմ քայլից՚ ոչ ոք չեկավ:

Դիտվել է՝ 4730

Մեկնաբանություններ