«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Լենա Նազարյան. Տարբեր փորձագետներ ասում են՝ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք. ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական, վնասակար

Լենա Նազարյան. Տարբեր փորձագետներ ասում են՝ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք. ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական, վնասակար
16.01.2021 | 12:26

Պետք է փորձենք մշտական խաղաղություն ունենալ բոլոր հարևանների հետ՝ Sputnik Արմենիայի եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:


«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,–ասաց նա։ Նազարյանը նշեց` պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա։ Հարցին, թե Նազարյանը հակադարձո՞ւմ է այն պնդումներին, որ այլևս ոչ մի պատերազմով հնարավոր չէ հետ բերել կորցրած տարածքները` Նազարյանը պատասխանեց, որ ինքը պատերազմով չի ուզում դա անել։ «Ես ուզում եմ քաղաքական գործընթացների միջոցով դա անել»,–հավելեց նա։ Լենա Նազարյանն անդրադարձավ նաև այն կարծիքին, թե պարտված երկրի ղեկավարը բանակցել չի կարող` ասելով`գուցե հենց պարտված ղեկավարն այժմ առավել լավ է պատկերացնում մեր դրությունը։

«Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են, ոչ թե երկնքում` երազանքների մեջ։ Նա շատ լավ պատկերացնում է, թե ինչ հնարավորություններ ունենք մենք հիմա, ինչ հնարավորություններ կարող ենք օգտագործել մեզ համար շահեկան դիրքերում հայտնվելու համար»,–ասաց Նազարյանը։

Դիտվել է՝ 2912

Մեկնաբանություններ