ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Տիգրան Ավինյան. Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին

Տիգրան Ավինյան. Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին
20.01.2021 | 21:58

Այն թվերը, որ տարբեր շրջանակների կողմից շրջանառվում են զոհերի վերաբերյալ, իրականությանը չեն համապատասխանում, խորհրդարանում այսօր հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Չափազանցված են։ Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չէ 766-ը։ Նույնականացման գործընթացում ավելի հստակ տվյալներ ենք ունենում և վերջնական ցուցակը հրապարակվելու է», - հայտարարեց Տիգրան Ավինյանը։


Փոխվարչապետն ասաց, թե կան նաև անհետ կորածներ՝ հավելելով, որ չի ուզում կոնկրետ թիվ հնչեցնել ոչ զոհերի, ոչ էլ անհետ կորածների վերաբերյալ։ «Որովհետև այդ վերջնական թիվը երբ ունենանք, արդեն ամբողջական զեկույցով կներկայացվի Պաշտպանության նախարարության կողմից։ Զոհերի թիվը 4000-ը չի անցնելու», - ասաց Տիգրան Ավինյանը։

Դիտվել է՝ 4774

Մեկնաբանություններ