«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Մի անգամ չասաց՝ ներեք ինձ, երկիր ու ազգ. Սուսաննա Բաբաջանյան

Մի անգամ չասաց՝ ներեք ինձ, երկիր ու ազգ. Սուսաննա Բաբաջանյան
08.10.2022 | 10:30

Երբ մի փոքր կոշտ ու ճիշտ խոսք ես ասում ու հանկարծ պարզում, որ այդպիսով վիրավորել ես ասվածի հետ շատ թե քիչ աղերս ունեցող անմեղ մարդու զգացմունքները, քեզ վատ ես զգում, գիշերը քունդ չի տանում, ձգտում ես պահ առաջ նրան ասել՝ ներիր, մի քիչ կոշտ ստացվեց:


Որ հանկա՜րծ մարդն իրեն վատ չզգա, որքան էլ դու, գրողը տանի, ճիշտ լինես...
Դու հարգում ես նրա զգացմունքները, ավելի թանկ ես գնահատում ձեր հարաբերությունները:
Սա դեռ մեր՝ փոքր մարդկանցս ու փոքր միջավայրերի դեպքում:
Սահյանը դառնորեն ասում էր. «Ճիշտ խոսքը միշտ էլ կոշտ է հնչելու, ես գրող եմ, չեմ կարողանում ոլոր-մոլոր ասել, կեղծել ցավս, բայց դուք կարողացեք»:


Սահյանը նաև ասում էր. «Հաճախ անմեղ մարդիկ են իրենց մեղավոր զգում»։
Ես հինգ տարեկան երեխուն էլ կասեմ՝ կներես, բալիկ ջան, որ ստիպված ես ինձ լսել...
Մի ողջ Հայաստանի ու Արցախի, նրանց մարդկանց կյանքերի ու ճակատագրերի հետ խաղացած ու խաղացող, նրանց մահվան ու ստորացումների տարած, տառացիորեն թշնամուն հանձնած մարդը ինչպե՜ս է կարողանում հանգիստ գլուխը դնել բարձին ու քնել...
ՈՒ մի անգամ չասել՝ ներեք ինձ, երկիր ու ազգ....
Ֆենոմենալ արարած է՝ վախենալու անմարդկային ու անկանխատեսելի...

Դիտվել է՝ 51821

Մեկնաբանություններ