Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Ընտանիք են պահում»

«Ընտանիք են պահում»
12.01.2023 | 10:48

Սկսվեց քաղաքական հետապնդումների հերթական փուլը։ Ցուցադրական խուզարկություններ, բերման ենթարկված ՀՅԴ անդամներ։

Պատահակա՞ն է, արդյոք, այս ամենը։ Բնավ՝ ոչ։ Սա բռնապետիկի երեկվա դավաճանական «խոսույթի» շարունակությունն է։ Նա սրանով ուզում է ցույց տալ իր ողորմելի իշխանության ուժը, վախեցնել հայրենիքը հանձնելուն պոտենցիալ դիմադրողներին։Սակայն այս ամենի մեջ ամենանողկալիները ոստիկանության, քննչական, ԱԱԾ ղեկավարներն են, որոնք հայրենիքի հաշվին «ընտանիք են պահում»։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 15176

Մեկնաբանություններ