«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

«Մեր» մարդկանց ու «ճիշտ» մարդկանց տարբերությունը

«Մեր» մարդկանց ու «ճիշտ» մարդկանց տարբերությունը
05.03.2023 | 10:33

Հայաստանում բոլոր ժամանակների իշխանությունները գերադասել են առանցքային պաշտոններում ու երկրի կառավարման կարևոր օղակներում դնել իրենց կողմից վստահելի (սվոյ) մարդկանց, որոնք անվերապահորեն կկատարեն իշխանության հրահանգները։

«Մեր» մարդու այս նախընտրությունը միշտ էլ աղետալի հետևանքներ է ունենում պետության համար, քանի որ նրանք, որպես կանոն, աշխատում են միայն տվյալ իշխանությանը հաճոյանալու համար' անտեսելով պետության ու հասարակության շահերը։ Այդպիսի վառ օրինակներ են գյուղապետերն ու քաղաքապետերը, դպրոցների տնօրենները, բուհերի ռեկտորները և դեկանները, տարրական գիտելիք չունեցող նախարարները, վարչությունների պետերը և այլն։

Նկատած կլինեք՝ հաջողություն ունենում են, օրինակ, լոկ այն դպրոցները, որոնց տնօրենները տվյալ ժամանակի իշխանության «մեր» մարդը չեն և քծնանքով չեն կատարում իշխանության հրահանգները, այլ ոլորտին տիրապետող «ճիշտ» մարդիկ են, որոնք գիտեն, թե ինչ է պետք անել և ինչպես է պետք անել։ Գալիքի իշխանությունները ստիպված են կառավարելու «ճիշտ» մարդկանց սկզբունքով, այլապես մեր երկիրը վերջնականապես կքայքայվի։ Մենք պետք է առանցքային պաշտոններում դնենք իրենց ոլորտներին քաջատեղյակ ու ազգային մտածողություն ունեցող մարդկանց, և ամենևին պարտադիր չէ, որ նրանք լինեն տվյալ ժամանակի քաղաքական իշխանության համակիր։ Հաջողված իշխանության թիվ մեկ երաշխիքը «ճիշտ» մարդկանցով արդյունք տալն է։ Ազգը դա տեսնում ու գնահատում է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 9179

Մեկնաբանություններ