ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կոկորդիլո՞ս, ոչխա՞ր, թե՞ խեցգետին

Կոկորդիլո՞ս, ոչխա՞ր, թե՞ խեցգետին
14.04.2023 | 10:53

2018 թ. ամռանը Փաշինյան Նիկոլն ասաց, որ պետք է ոչխար պահել:
2018 թ. սեպտեմբերին Փաշինյան Նիկոլի զինակից Սարգսյան Գարիկն անդրադարձավ կոկորդիլոսաբուծություն սկսելու ծրագրին:
Այնուհետև, 2019-2020 թթ. պարզվեց, որ կոկորդիլոսները չունեն ստամոքս և թռչում են, իսկ «իրենք» (փաշինյանենք) գելխեղդ են:
Փաստորեն, հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք պատրաստվում էին ոչխար կամ կոկորդիլոս պահել, հասկացան, որ ոչխարաբուծությունն ու կոկորդիլոսաբուծությունն անվտանգ չեն: Առաջին դեպքում վտանգը գելխեղդն է, իսկ երկրորդ դեպքում՝ կոկորդիլոսների թռչելու ունակությունը:
Այսօր (13 ապրիլի-irates.am) Փաշինյան Նիկոլը, կտրուկ փոխելով քաղաքական վեկտորն, ասաց, որ «պետք է քաջալերենք ու աջակցենք խեցգետնաբուծությանը»:
Իմաստուն մարդ է Փաշինյան Նիկոլը: Վերջինս աշխարհում առաջինն է լինելու, ով կիմանա, թե որտեղ են ձմեռում խեցգետինները:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2364

Մեկնաբանություններ