ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դավադրության սխեմա

Դավադրության սխեմա
04.05.2023 | 22:52

Խափանել չարի արշավանքը

Մեր երկրի ու ժողովրդի գլխին կուտակվում են աղետաբեր նոր ամպեր: Եվ դա միայն Արցախի վատթարացող իրավիճակով չէ պայմանավորված, այլև ՀՀ-ի՝ որպես պետության ինքնատրմամբ ու ինքնաքայքայմամբ:

Տրվել թշնամուն և օտար այլ ուժերի, տրվել հակահայ ու հայրենամերժ գաղափարների, ընդունել որոշումներ՝ ընդդեմ ազգային շահերի. հակիրճ սա է դավադրության սխեման:

Բայց կատարվողն առավել բազմակի ողբերգություն է, և այն կյանքի է կոչվում մանրամասնորեն մշակված ծրագրով՝ քողարկված անճարակության, անփորձության, կեղծ համակարգերի քարոզչության ու առկա մարտահրավերների ուռճացման ծխածածկույթով: Բոլոր այս բանակցությունները, որ տեղի են ունենում ամերիկացիների, ռուսների և այլոց հովանու տակ, նույն ծխածածկույթի «համոզիչ» արարներն են: Դրանց հեղինակները, առավելս՝ պատասխանատուն ու մեղավորները, միայն իշխանությունները չեն, այլև ողջ չափահաս հանրությունը, որ մաս-մաս կա՛մ մասնակից է ազգադավությանը, կա՛մ կրավորական կեցվածքով հետևում է դրան:

Մինչդեռ հայությունը դեռևս հսկայական, չմսխված ներուժ ունի՝ խափանելու չարի արշավանքը ՀՀ-ում և Արցախում, համախմբելու մեր կարողությունները՝ շատ ցավոտ հակահարվածի տակ առնելով թշնամուն և ասպարեզից վտարելով օտարաշունչ իշխանությանը:

Եվ ներազգային բեկումը պետք սկսվի Արցախից:

Հրանտ ԱԼԵՔԱՆՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4469

Մեկնաբանություններ