Դրանց արևմտամետ կոչելը մեծ սխալ է։ Դրանք անգամ չգիտեն, թե որոնք են իրական արևմտյան արժեքները։ Դրանց համար ոչինչ են մարդու արժանապատվությունը, ազատությունը...
Ամբողջ աշխարհը հանգիստ սպասում է, որ վերջում, ըստ արդյունքների, հայտարարեն, թե ում կողմից են։ Առավել խելացիները սպասելու ընթացքում նաև բոլոր կողմերից փող են կպցնում...
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...