ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Սա էլ խաբեություն է, դառը պատրանք, որ մոգոնել է մի սատանա

Սա էլ խաբեություն է, դառը պատրանք,  որ մոգոնել է մի սատանա
25.09.2023 | 23:01

Քո պատմությունը չի ավարտվել, Արցա՛խ,

երկրագունդը դեռ կապաշխարի,

ժայռերդ են քո տեղ խոսելու անվախ՝

լռության մասին խուլ աշխարհի:

Ամենուր սուգ է, ողբ է համատարած,

չեն ծփում դրոշներդ քամուց,

կարծում են, թե լքել է իրենց Աստված,

սպասելիքնր էլ չունեն Աստծուց:

Բայց դու գիտես այն, ինչ չգիտեն նրանք,

բաներ կան շատ, որ չեն հասկանա,

սա էլ խաբեություն է, դառը պատրանք,

որ մոգոնել է մի սատանա:

Քո պատմությունը չի ավարտվել, Արցա՛խ,

Քիրսիդ կիջնի Նոյի աղավնին,

հրի պես կելնեն զավակներդ խիզախ,

մինչ օջախդ նորից խաղաղվի:

Վահրամ Օհանջանյան

Դիտվել է՝ 7003

Մեկնաբանություններ