Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Կառուցենք ամրոց-տուն, որ ունենանք ամրոց-պետություն

Կառուցենք ամրոց-տուն, որ ունենանք ամրոց-պետություն
30.12.2023 | 18:31

Անցնող տարվա ընթացքում միակ դրականը, թերևս, որդուս հետ միասին սեփական տան առաջին քարը սեփական ձեռքով դնելու բերկրանքն էր։

Նոր եմ հասկանում, թե ինչու յուրաքանչյուր տղամարդ պետք է տուն կառուցի, ծառ տնկի ու երեխա ունենա։

Կառուցելու մեջ մեծ փիլիսոփայություն կա։

Կառուցենք, որ քանդելու մասին չմտածենք, կառուցենք, որ հայրենի հողը շենացնենք, կառուցենք, որ հետո պաշտպանելու բան ունենանք։ Քար քարի վրա դնելով կառուցենք ամրոց-տուն, որ ունենանք ամրոց-պետություն։

Գալիք տարում շատ բան չեմ մաղթում մեզ բոլորիս.

մի քիչ հավատ:

Մի քիչ սեր:

Մի քիչ պատիվ:

Մի քիչ հարգանք:

Մի քիչ կարեկցանք:

Մի քիչ սփոփանք:

Մի քիչ համարձակություն:

Մի քիչ վստահություն:

Մի քիչ համերաշխություն:

Մի քիչ միասնություն:

Մի քիչ խաղաղություն:

Մի քիչ հաղթություն:

ՈՒ լի՜քը, լի՜քը հայրենասիրություն:

Խաչիկ ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 9811

Մեկնաբանություններ