Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, օկուպացված Արցախից վերադառնալուց հետո, լրագրողների հետ զրույցում պատմել է «հնարավորությունների» մասին, որոնք կբացվեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շնորհիվ «ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար»։ Ըստ Էրդողանի՝ Հայաստանը «ի սկզբանե դեմ էր Զանգեզուրի միջանցքին, սակայն այժմ ավելի ճկուն դիրքորոշում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում»։               
 

Հեքիաթ մղձավանջերով

Հեքիաթ մղձավանջերով
16.05.2024 | 09:45

Իմ Հայաստանը էլ չի՛ այրվելու

Վշտի անպատրույգ կրակարանում –

Անծագում ու բիրտ, անդեմ, անանուն

Ավազակներին չի հարմարվելու։

Իմ Հայաստանը չի՛ կործանվելու,

Որ կրկին մոխրից հարություն առնի,

Նրա արյան մեջ պիտի սավառնի

Լույսն՝ առանց ցավի ու խցանվելու։

Էլ այսուհետև նա չի՛ ծնելու

Զավակներ գաճաճ, պիղծ ու տմարդի,

Որոնց քծնությամբ իր մեջքը ջարդի –

Իր հերոսներին չի՛ կործանելու։

Չի՛ հավատալու շողոմ բառերին,

Խոսքերին պատիր, մտքերին տարտամ,

Խոստումների մեղք կրքին անատամ,

Ապավինելով լոկ իր քարերին։

Իմ Հայաստանը անտեր ու անթագ

Չի՛ դողդողալու՝ հողմերին գերի,

Չի՛ հանգցնելու հուրը երգերի

Եվ չի՛ թաղվելու սառույցների տակ։

Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ

1987թ.

Դիտվել է՝ 4762

Մեկնաբանություններ