«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Սաղմոս 4

Սաղմոս 4
18.05.2024 | 08:54

Ավերված ու սուրբ…

իմ անքնության մենամոլ պահին՝

նորից պարտասուն, խորաններիդ մոտ իջնում եմ ծնկի.

չգտնելով նոր, առավել զտված կամ խրթին լեզու,

Քեզ խոնարհվում եմ զուլալ ստվերով

մռայլ խցերում ծնկներին ապրած մեր նախնիների:

Քեզ հետ խոսում եմ

մեղավորներին պարտադիր լեզվով.

նախապես ներիր ծորուն մեղքերս,

որոնց քրտինքը նոր պետք է այրի հյուսվածքը մաշկիս,

ու` մեղկությունս,

որ քեզ հիշում եմ իմ դժվար պահին:

Հայհոյող ձայն եմ ցավն ընդունելիս, և աղոթքս է սուտ:

Խռոված եմ, տեր,

հոգիս ճմռթած թղթե ծաղիկ է.

մեջքով եմ կանգնել ապակուց ծարքված գալիք օրերիս:

ՈՒ Քեզ եմ կանչում,

ինձ հետ եղիր, Տեր, իմ դժվար պահին:

Ինչու՞ տվեցիր շարունակվելու նախնական ընթացք.

անկարող ձեռք եմ Բանական լույսիդ արդար սեղանին.

դժվար է գոյս ու ծանր է նստում անապակ խղճիդ:

Ինձ մի՛ լքիր, Հայր,

ճակատիս գրված այս մենակ պահին:

Քո սահուն ծովից չունեմ իրավունք մի կաթիլ ջրի.

ընդունիր, Տե՛ ր իմ, զոհաբերության պատրաստ արյունս,

իբրև համ Լույսը աղի պես ցանիր տառապանքիս մեջ:

Նորի՛ց չափիր, Տեր.

արդեն քառորդ դար ես և աշխարհը

մեկմեկու սիրել չենք կարողանում:

Հուսիկ ԱՐԱ

Դիտվել է՝ 4589

Մեկնաբանություններ