Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Կենսական կապը

Կենսական կապը
10.02.2025 | 00:11

Փետրվարի 10

Ես Եմ քո Փրկիչը: Ես Եմ քեզ փրկում մեղքի ստրկությունից, կյանքի ամեն տեսակ մտահոգություններից ու նեղություններից, տկարություններից ու հիվանդություններից:

Ամեն ինչի մասին կխոսեմ ձեզ հետ: Ինձ նայեք Ձեր փրկության համար: Օգնություն ստանալու համար Ինձ ապավինեք:

Իմ Հին ծառան չասա՞ց, «Քո բոլոր ալիքներն ու կոհակները իմ վրայով անցան»: Սակայն նեղության հորդառատ ջրերը չէին կարող խեղդել նրան: Որովհետև իր համար ճշմարիտ էր այն, ինչ ասաց հետո.

«Եկավ Նա վերևից, վերցրեց ինձ, դուրս քաշեց ինձ խորունկ ու հորդառատ ջրերի միջից»:

Կենսական կապը. ազատված լինելու կապը այն պարանն է, որ ձգվում է` հոգու և Աստծո միջև, հավատքի ու Աստծո զորության միջև: Սա մի հզոր միություն է. սրանով ինձ հետ կապված հոգին ոչ մի բանից չի հաղթահարվի:

Վստահիր, անվերջ վստահիր: Ոչ մի բանից մի’ վախենա:

Հապա մի մտածիր Իմ այս ծառերի մասին` զրկված իրենց գեղեցկությունից, էտված կտրված, այլակերպված, շքեղ զգեստներից բոլորովին մերկացած. սակայն անլույս, երևութապես մեռած ճյուղերի միջով հանդարտ ու լուռ հոսում ու հոսում է կենսատու ավիշը, մինչև որ հանկարծ եկող գարնան արևի հետ կգա նոր կյանքը` տերևները, բողբոջները, ծաղիկները ու պտուղները:

Եվ այն էլ ի՞նչ պտուղ, անցյալ տարիներից շատ ավելի լավը. և այդ նրա համար, որ ծառը էտված էր:

Չմոռանաք, որ վարպետ այգեպանի ձեռքի տակ եք գտնվում: Նա գեղեցիկ տեսք տալու կամ ճյուղերը էտելու մեջ բոլորովին չի սխալվում: Ուրախացիր:

Ուրախության ամեն մի նոր արտահայտություն Ինձ է մոտեցնում ձեր հոգին, որպեսզի նա իր շնորհակալությունը իրապես հայտնի: Սա նման է ծառի կենսատու ավիշին, որ Ինձ է հասնում, որպեսզի հետո անչափ գեղեցիկ ձևով արտահայտվի պտուղների տեսքի մեջ:

Հետևաբար երբեք մի դադարիր ուրախանալուց:

Ցնծա’:

Դիտվել է՝ 1635

Մեկնաբանություններ