Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ոչ թե ձգտում, այլ ներշնչում

Ոչ թե ձգտում, այլ ներշնչում
15.02.2025 | 00:09

Փետրվարի 15

Ես պետք է կարողանամ գործածել ձեզ:

Աստվածային ուժը չի կարող քիչ լինել. այն լիովին բավարար է` աշխարհում կատարվող բոլոր գործերի համար:

Ինձ հարկավոր են ընտիր գործիքներ, որպեսզի Ես կարողանամ գործածել դրանք:

Աշխարհը կվերափոխվեր ու նոր շուք կստանար դարձյալ, եթե մարդիկ գիտակցեին այս իրողությունը:

Աշխարհը գերմարդու կարիք բոլորովին չունի, նա կարիք ունի գերբնական մարդկանց: Նրանց, ովքեր կամքի հզոր լարումով` իրենց կյանքից հետզհետե դուրս են վանում իրենց «ես»-ը և թույլ տալիս, որ Աստվածային զորությունը իրենց միջոցով գործի:

Երկիրը վաղն իսկ կարող է փրկվել, եթե քաղաքական գործիչները թույլ տային, որ Ես գործածեի իրենց:

ՈՒրեմն ձգտումի փոխարեն թող ներշնչանքը լինի. այդ ժամանակ է, որ վերջ կտրվի անգործությանը:

Ես շատ գործեր ունեմ կատարելու: Ես գործածում ու լավագույն ձևով վարձատրում եմ Իմ մշակներին. այս բանում դուք էլ կհամոզվեք, երբ ավելի ճիշտ գաղափար ունենաք` Իմ կողմից տրված ձեր սեփական գործի մասին:

Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ