Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու է Վազգեն Սարգսյանը հայտնվել թշվառամիտ պացիֆիստների թիրախում

Ինչու է Վազգեն Սարգսյանը հայտնվել թշվառամիտ պացիֆիստների թիրախում
19.02.2025 | 15:41

Վերջերս ինչ-ինչ անձինք և կասկածելի մեդիաներ սկսել են շրջանառել Վազգեն Սարգսյանի անունն ու նրան հետմահու մեղադրանքներ ներկայացնել:

Սկսենք այնտեղից, որ անբարոյականության գագաթնակետն է 26 տարի առաջ մահացած մարդուն մեղադրյալի սյունին գամելը՝ նրա մահից տասնյակ տարիներ անց տեղի ունեցող քաղաքական պրոցեսների համար:

Առնվազն անմտություն է Հայոց բանակի հիմնադիր Սպարապետի և առավելապես վարկաբեկված Վանո Սիրադեղյանի միջև զուգահեռներ տանելը՝ «Վանոն ու Վազգենը» գիրքը (համարում եմ սա քաղաքական պատվեր, լտպ-ական ձեռագիր, սցենար, որը պիտի կեղծ հիմք հանդիսանա ինչ-ինչ նենգադավ իրադարձությունների համար):

Դեռ տարիներ առաջ ներքին դաշտում լսելով այս անհասկանլի մեղադրանքի մասին «քաղաքական փսփսոցներ», ապա տեսնելով վերոնշյալ գրքի հրապարակումը, և հիմա՝ սոցիալական տիրույթում տեսնելով այդ կասկածելի մեղադրանքները Վազգեն Սարգսյանի հասցեին՝ կարող եմ եզրակացնել, որ սա պլանավորված արշավ է Վազգեն Սարգսյանի դեմ: Նպատակը նրա հիշատակը պղծելն է, ևս մեկ ուժեղ և կամային հերոսի կերպարի նվաստացումը՝ հայ հանրության աչքերում, և առանցքայինը՝ նենգադավ քայլեր, որ պիտի իրականացվեն և բարդվեն Վազգեն Սարգսյանի քաղաքական սխալների վրա՝ իբր, «եթե նա այսինչ բանը չաներ, այսօր ստիպված չէինք լինի գնալ նաև այս զիջումներին»:

Կրկնեմ. սա հերթական նենգադավ և հակահայ օրակարգն է, որի հեղինակներին պետք է անհապաղ բացահայտել:

Հ.Գ. Վազգեն Սարգսյանի կերպարը միանշանակ ընկալում երբեք չի ունեցել, բնական է, զինվորական հրամանատարները երբեք չեն կարող բացարձակ դրական կերպարներ լինել, քանի որ առաքելությունն է նրանց ստիպում դաժան և անողոք լինել ինչպես թշնամու հանդեպ, այնպես էլ ներքին դաշտի սողունների և ներքին թշնամու հանդեպ: Այդուհանդերձ, պետության պարտականությունն է նրանց կերպարների հերոսացումը՝ հանրության մարտական ոգին բարձր պահելու համար, առավել ևս՝ պատերազմող պետության մեջ: Եվ հիմա, երբ մեզ մոտ այս պրոցեսի հակառակն է տեղի ունենում՝ թշնամահպատակ իշխանության ներքո, թերևս, պարզ է՝ ինչու է Վազգեն Սարգսյանը ևս հայտնվել թշվառամիտ պացիֆիստների թիրախում:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 5234

Մեկնաբանություններ