Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵՊՀ-ն միջազգային ասպարեզում խայտառակվելու համար մեծ ջանքեր է գործադրում

ԵՊՀ-ն միջազգային ասպարեզում խայտառակվելու համար մեծ ջանքեր է գործադրում
24.02.2025 | 21:35

ԵՊՀ-ի կայքն ազդարարում է` «Ս.թ. փետրվարի 24-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում Եվրախորհրդարանի անդամների հետ»:

Նախ` ի՞նչ է նշանակում «Եվրախորհրդարանի անդամների» ինտրիգային իմաստ ունեցող բառակապակցությունը:

Սովորաբար` Եվրախորհրդարանն ունի պատգամավորներ: Եթե հայտարարատուն թույլ է տվել վրիպակ և, ըստ այդմ, բաց է թողել «պատգամավորների» բառը, ապա ոչինչ: Վրիպակը կարելի է ուղղել, սակայն այդ դեպքում կստացվի, որ «Ս.թ. փետրվարի 24-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում Եվրախորհրդարանի ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ անդամների հետ»: Այդ դեպքում, անհասկանալի է, թե ով և ինչ պայմաններով կցանկանա մասնակից լինել այդ հանդիպմանը:

Կա երկրորդ տարբերակը` ԵՊՀ-ում չգիտեն, որ Եվրախորհրդարանը բաղկացած է ոչ թե «անդամներից», այլ պատգամավորներից:

Հետաքրքիրն այն է, որ ԵՊՀ-ի հայտարարության մեջ նշված չեն Եվրախորհրդարանի այն պատգամավորների (կամ վերջիններիս անդամների) անունները, որոնք պետք է ԵՊՀ-ում հանդիպում ունենան: Ավելին` նույն հայտարարության մեջ նշում կա, որ «գրանցումը փակ է», ինչն առավել ինտրիգային է դարձնում «հանդիպումը»:

Եվ, այսպես: Ի՞նչ ունենք:

Ունենք ԵՊՀ գիտխորհրդի դահլիճ, որտեղ պետք է Եվրախորհրդարանի պատգամավորների (կամ վերջիններիս անդամների) հետ անհայտ ձևաչափով ինչ-որ միջոցառում կայանա: Անհայտ են մնում օրգիայի, կներեք, միջոցառման մյուս մասնակիցների և հանդիսատեսների անունները:

Հետևեք իրադարձությունների զարգացմանը և իրազեկված եղեք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ