Ամենախնա՛մ Տեր,
Քո սուրբ երկյուղը պահապան դի՛ր
աչքերիս՝ այլևս անպատկառ չնայելու,
ականջներիս՝ չախորժելու լսել չար խոսքեր,
բերանիս՝ սուտ չխոսելու,
սրտիս՝ չարը չխորհելու,
ձեռքերիս՝ անիրավություն չգործելու,
և ոտքերիս՝ անորենության ճանապարհով չգնալու,
այլ ուղղի՛ր սրանց ընթացքը`
միշտ լինելու ըստ Քո պատվիրանների:
Ներսես ՇՆՈՐՀԱԼԻ