Մարտի 13
Լուռ սպասիր Իմ առջև, մեղմորեն ներս շնչիր Իմ Հոգին:
Եթե քո «ես»-ը արգելք չլինի և ազատ մուտք տրվի այդ Հոգուն, այն կարողություն կտա քեզ անելու այն գործերը, որ Ես արեցի:
Այդ նշանակում է, որ հնարավորություն կտա Ինձ, որպեսզի ՔՈ ՄԻՋՈՑՈՎ կարողանամ կատարել այն գործերը և նույնիսկ ավելի մեծերը, որ արեցի Ես երկրի վրա:
Ոգեպաշտությունը չափազանց սխալ է:
Իմ Հոգուց զատ ուրիշ որևէ միջնորդ չպետք է ունենաք: Ինչ պետք է, որ դուք իմանաք, ինչ անհրաժեշտ է իմանալ Իմ Հոգևոր թագավորության մասին, այդ ամենը ըստ անհրաժեշտի կհայտնեմ ձեզ, երբ և ինչպես որ հարմար գտնեմ:
Իմացումի այդ Սահմանը կմեծանա ու կընդարձակվի` համաձայն ձեր հոգևոր զարգացումի:
Հետևաբար Իմ թելադրանքներին հետևեք շարունակ: Ձգտեք ձեռք բերել ու պահպանել Խաղաղությունը, Խաղաղությունը. Հոգու երկինքը կազմող այդ Խաղաղությունը: