Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Աղբահավաք ապիկարություն

Աղբահավաք ապիկարություն
13.03.2025 | 21:39

2025 թվականի սկզբից Երևան քաղաքում աղբահանության գումարների հաշվարկը կատարվում է բնակության տարածքի մակերեսով, այլ ոչ թե բնակիչների թվաքանակով։ Հարցը խորությամբ քննելու նպատակով դիտարկենք միջազգային փորձը, մասնավորապես գերմանականը։

Գերմանացիները վստահ են, որ թափոնների հեռացման համակարգն արդյունավետ է աշխատում, երբ ենթակառուցվածքները արդիականացվում են, նոր սարքավորումներ են նախագծվում, և քաղաքացիների բնապահպանական իրազեկությունը զարգանում է։

Ի վերջո, թափոնների վերամշակումը ոչ միայն մաքուր քաղաք է, այլ նաև տնտեսության առանձին, շատ կարևոր ոլորտ:

Գերմանական տնտեսության ինստիտուտի (IW) տվյալներով՝ Գերմանիան ԵՄ երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում թափոնների վերամշակմամբ։

Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ աղբահավաք արդյունաբերության տարեկան շրջանառությունը կազմում է մոտավորապես 70 միլիարդ եվրո, այնտեղ աշխատում է ավելի քան 250 հազար մարդ, և աղբի հավաքման, տեսակավորման և հեռացման կազմակերպման մեջ ներգրավված են ինչպես քաղաքային, այնպես էլ մասնավոր ձեռնարկությունները։

Ամբողջ թափոնների գրեթե 66 տոկոսը վերամշակվում է Գերմանիայում։

Թափոնների վերամշակման տարբեր ընկերություններ միմյանց միջև բաժանում են «պատասխանատվության ոլորտները»: Օրինակ, Բեռլինում փողոցների մաքրումը և կենցաղային աղբի հավաքումն ու հեռացումը Berliner Stadtreinigung-ի (BSR) պարտականությունն է: Այն պատկանում է քաղաքին, պատասխանատու է չտեսակավորված և օրգանական թափոնների համար, այսինքն՝ աշխատում է միայն սև և շագանակագույն տարաներով, և գումար է ստանում ոչ միայն թափոնների վերամշակումից, այլև բնակիչներից։

Թափոնների հեռացման վճարի չափը կախված է բնակության վայրից, տան հարևանների թվից, բնակելի տարածքի չափից և բնակարանում ապրող մարդկանց թվից:

Գումարը սահմանվում է քաղաքապետարանների կողմից և հիմնված է նաև թափոնների տարաների քանակի, դրանց չափի, հավաքման հաճախականության և աղբի վերամշակման օբյեկտի հեռավորության վրա:

Փաստացի Եվրոպական աղբահանության առաջնորդ երկրում աղբահանության գումարի մեծության հաշվարկի հիմքում ընկած են բազմաթիվ գործոններ, որոնք տնտեսապես արդարացված են համապատասխան հաշվարկներով։

Ի՞նչ ունենք Երևան քաղաքում, որտեղ քաղաքային իշխանությունը ներկայացնում է քպ և հանրապետություն կուսակցությունների կոալիցիան:

Բազմաթիվ գործոնների ազդեցության հաշվարկի փոխարեն որոշել են գնալ ամենից կարճ և սխալ ճանապարհով։ Որոշել են պարզապես բնակֆոնդի քառակուսի մետրերն ընդունել հիմք և սահմանել աղբահանության նոր սակագներ, որոնք էլ նախկինում գործող սակագնից արժեքային հանրագումարով աճել են մոտ քսանհինգ տոկոսով:

Որո՞նք են այս որոշման հիմնական պարադոքսները:

1. Չկա նոր ենթակառուցվածքների ներդնում:

2. Աղբի օրգանական ստեղծող մարդու քանակի փոխարեն հիմք է ընդունվել բնակֆոնդի մակերեսը:

3. Չկա աղբի գոյացման տարածքի և աղբավայրերի միջև հեռավորության ազդեցության հաշվարկը:

4. Չկա մասնավոր ընկերությունների ներգրավման հարցը ոլորտում:

5. Չկա աղբի վերամշակման գործընթացի կոնցեպտը:

6. Առկա լրջագույն սոցիալական խզում անհատական տներում բնակվող և փոքր բնակարաններում բնակվողների վճարվելիք վճարների մասով:

Ակնհայտ է, որ ոլորտը պահանջում է մասնագիտական հաշվարկ, որը կփոխարինի ներկա անիմաստ, ապիկար, ամեն ինչ թանկացնելու չարդարացված մոլուցքը։

Մեր փողը ձեր փողը չէ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3082

Մեկնաբանություններ